ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Գեղեցիկ և առողջ մաշկի համար` ջրային բալանս
Առողջ մաշկ ունենալու համար շատ կարևոր է, որ օրգանիզմը բավականաչափ հեղուկ ստանա: Ջրային բալանսն օգնում է մարմնի ջերմաստիճանի կարգավորմանը, որն իր հերթին նպաստում է մաշկային բջիջների ճշգրիտ աշխատանքին:
Հակառակ դեպքում առաջ են գալիս տարբեր խնդիրներ, և մաշկը դառնում է անպաշտպան, որի հետևանքով կորցնում է ճկունությունը, փափկությունը, տոնուսը, դառնում չոր: Պետք է հիշել, որ ջրազրկման հետևանքով ամենաշատը տուժում են դեմքը, պարանոցը, ձեռքերը և նախաբազկի շրջանը:
Ընդհանրապես խորհուրդ է տրվում խմել օրական 2-2,5 լիտր հեղուկ, սակայն կապված սեռի, տարիքի, ֆիզիկական ակտիվության աստիճանի կամ արտաքին ջերմաստիճանի հետ` ջրի քանակը կարող է փոփոխվել: Շոգ ժամանակ կարելի է քանակությունն ավելացնել, քանի որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է նաև ջրի կորուստը, իսկ ջրազրկված օրգանիզմը դադարում է ծարավի զգացում ունենալուց: Մրգերը և բանջարեղենը նույնպես նպաստում են հիդրատացիային` ջրակցմանը, քանի որ մեծ քանակությամբ ջուր են պարունակում: Սպորտով զբաղվողները պետք է հեղուկ ընդունեն մարզվելու ընթացքում և մարզվելուց հետո, քանի որ քրտնելու հետևանքով ավելի շատ հեղուկ են կորցնում: Քրտնելու ժամանակ, բացի ջրից, դուրս են գալիս նաև կենսականորեն անհրաժեշտ հանքային աղերը, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել դրանցով հարուստ սննդամթերք կամ միջոցներ: Պետք է խուսափել ալկոհոլային խմիչքներից. ծխելն ու ալկոհոլի օգտագործումը նպաստում են օրգանիզմի արագ ջրազրկմանը: Խորհուրդ չի տրվում օգտագործել օծանելիք, քանի որ արևի ազդեցության հետևանքով այն մաշկի վրա վերածվում է շագանակագույն բծերի:
Չոր մաշկը մաքրելու համար խորհուրդ է տրվում դեմքը լվանալ հանքային ջրով: Ավելի լավ է հրաժարվել օճառից և օգտագործել հատուկ փրփուրներ կամ խոնավացնող միջոցներ: Պետք չէ թողնել, որ դեմքն ինքնուրույն չորանա, քանի որ ջրի գոլորշիացման հետ ջրազրկվում է նաև մաշկը: Ավելի խորը մաքրում կատարելու նպատակով բավարար է շաբաթը մեկ անգամ մաշկը մաքրել, մեռուկացած շերտերը հեռացնել համապատասխան քսուքներով:
Լվացման համար նախատեսված գելերն ու փրփուրները կարելի է հերթագայել լորենու, երիցուկի, կատվալեզվի ծաղիկներից պատրաստած եփուկով: Երկար ժամանակ դրսում գտնվելուց հետո խորհուրդ է տրվում այդ եփուկներից որևէ մեկով թրջած անձեռոցիկները դնել դեմքի վրա:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
23.06.2013 